2537 դիտում
18:40 21-08-2014
«Բորուսիա»-ի երկրպագուները պետք է հարգանքով վերաբերվեն Մարիո Գյոտցեին. Վատցկե
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ վատցկեն կարծում է, որ դորտմունդյան թիմի երկրպագուները պետք է հարգանքով վերաբերվեն «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանից առաջ «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Բավարիա»:
«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մեր երկրպագուները տգեղ վարվեցին Մարիո Գյոտցեի նկատմամբ, երբ Գերմանիայի սուպերգավաթի խաղում նրան սուլոցներով դիմավորեցին: Հասկանում եմ, որ նրա տեղափոխությունը «Բավարիա»` դա առանձնահատուկ երևույթ էր: Բայց եթե դիտենք չեզոք դիրքից, ապա Գյոտցեն մեծ ճանապարհ է անցել «Բորուսիա»-ի հետ և իր խաղով մեծ օգուտ է բերել թիմին: Ուրախ կլինեի, եթե հաջորդ հանդիպման ժամանակ մեր երկրպագուները հարգանքով վերաբերվեն Մարիո Գյոտցեին: Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ»,-ասել է Վատցկեն:
Նմանատիպ նյութեր
2564 դիտում
16:32 14-01-2016
Վատցկե. Մեզ հաջողվեց Գյոտցեին ու Լևանդովսկիին փոխարինել Մխիթարյանով և Օբամեյանգով
6279 դիտում
20:46 31-10-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը պետք է «Բորուսիա» վերադառնա
2478 դիտում
15:29 23-03-2016
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Գյոտցեին
Այս բաժնից
1072 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1306 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը