Ճապոնիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան մասում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել, փոխանցում է ITAR-TASS-ը։
Էպիկենտրոնը գտնվել է Իվատե նահանգում, հիպոկենտրոնը՝ 70 կմ խորության վրա։
Ներկայումս Չիլիում գրանցված 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքում ցունամիի վտանգ է հայտարարվել։