Ճապոնիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հյուսիսարևելյան մասում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է երկրի ազգային երկրաբանական վարչությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում, ցունամիի վտանգ հայտարարված չէ:
Ըստ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարային ընկերության օպերատորի տվյալների, երկրաշարժի հետևանքով կայանում միջադեպ տեղի չի ունեցել: