Ճապոնիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հյուսիսարևելյան մասում գտնվող Խոնսյու կղզում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Էպիկենտրոնը գտնվել է Միյագի պրեֆեկտուրայի մոտակայքում:
Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական տվյալների, ցունամիի վտանգ չի սպառնում: