Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Օիտա քաղաքից ոչ հեռու գտնվող Կյուսյու կղզում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի գրանցվել։