Թուրք դիվանագետը նշանակվել է Ուկրաինա ուղարկվող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար
ԵԱՀԿ ղեկավարությունը Ուկրաինայում դիտորդական առաքելության ղեկավարություն է նշանակել: Հաղորդվում է, որ առաքելությունը գլխավորելու է ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին բանագնաց Էրթուգրուլ Ափաքանը:
ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրքհալթերի հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, ասվում է. «Վստահ եմ, որ դիտորդների հատուկ առաքելությունն իր ներդրումը կունենա Ուկրաինայում խաղաղության ամրապնդման, կայունության և անվտանգության, ինչպես նաև որոշ հատվածներում;լարվածության նվազման գործում»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը մարտի 21-ին որոշում կայացրեց 6 ամսով Ուկրաինա 100-500 հոգանոց դիտորդների խումբ ուղարկելու մասին: