211652_close_icon
views-count283 դիտում article-date 15:27 26-03-2026

Խանդանյանը նշանակվել է Հունգարիայի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար:

Որպես հատուկ համակարգող և առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները:

Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Հունգարիայում ընտրական գործընթացում ներգրավված պետական հաստատությունների, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Հունգարիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի թիմի հետ:

Հանդիպումների ընթացքում Սարգիս Խանդանյանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և քարոզարշավի ընթացքին:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին:

Նմանատիպ նյութեր