Թուրքական դատարանը Էրդողանին դեմ է գնացել և կասեցրել է Twitter-ի արգելափակումը
Անկարայի վարչական դատարանւ րոշում է կայացրել որոշ ժամանակով կասեցնել Twitter սոցիալական ցանցի արգելափակման գործընթացը: Այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննելու է բողոք-դիմումները, որոնք ներկայացվել են դատարան Twitter-ն արգելափակելու մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից ժամեր անց:
Հայցեր են ներկայացվել ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ երկրի քաղաքական կուսակցությունների, խոշորագույն ընկերությունների և կազմակերպությունների կողմից:
Ավելի վաղ Twitter-ի արգելափակման դեմ հանդես էր եկել նաև Թւրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: