211652_close_icon
views-count2211 դիտում article-date 00:37 03-04-2014

«Ռեալ»- «Բորուսիա»` 3:0. Մխիթարյանը անհաջող խաղ անցկացրեց. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ անցնելու լուրջ հայտ ներկայացրեց: Արդեն 3-րդ րոպեին Գարեթ Բեյլը առաջ մղեց իր թիմին: «Ռեալ»-ի մեկնարկային ճնշմանը չդիմանալով, դորտմուդցիները 27-րդ րոպեին նաև բաց թողեցին երկրորդ գնդակը: Հենրիխ Մխիթարյանը վտանգավոր գոտում կորցրեց գնդակը, որից հետո ծնվեց «Ռեալ»-ի երկրորդ գոլը: Իսկոն անկասելի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Դրանից հետո Կլոպի սաները կարողացան որոշակիորեն հավասարեցնել խաղը, սակայն գործը լուրջ գոլային պահերի չհասավ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Լուկաշ Պիշչեկի հրեշավոր սխալի հետևանքով Վայդենֆելլերը ստիպված եղավ երրորդ անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպման մնացած ժամանակահատվածում դորտմունդցիները հաշիվը կրճատելու բազմաթիվ պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան օգտագործել իրենց շանսերը` այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, ով 64-րդ րոպեին փոխարինվեց: «Ռեալ» - «Բորուսիա»`3:0 Գոլեր` Բեյլ 3', Իսկո 27', Ռոնալդու 57'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր