211652_close_icon
views-count2097 դիտում article-date 00:02 17-04-2014

«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 1999/2000 մրցաշրջանի խմբային փուլ. պատասխան խաղ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի «Բավարիա»-«Ռեալ» չորս պատմական դիմակայությունները, երբ թիմերը նախ հանդիպեցին երկրորդ խմբային փուլում, այնուհետև կիսազրափակիչում: Երկրորդ խմբային փուլի [url=https://shamshyan.com/hy/article/10940/]առաջին խաղում[/url] «Ռեալ»-ը անսպասելիորեն սեփական խաղադաշտում 2:4 հաշվով զիջեց մյունխենյան ակումբին: Այս թիմերի միջև մյունխենյան երկրորդ խաղը նույնպես ավարտվեց «Բավարիա»-ի խոշոր հաշվով հաղթանակով: Հատկանշական է, որ գերմանական ֆուտբոլի լեգենդար պաշտպան Լոթար Մաթեուսի համար վերոնշյալ խաղը «Բավարիա»-ի կազմում դարձավ վերջինը: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] 2-րդ խմբային փուլ. պատասխան խաղ 08.03.2000 [b]«Բավարիա» - «Ռեալ»` 4:1[/b] «Օլիմպիոշտադիոն». Մյունխեն Գոլեր` Շոլ 4', Էլբեր 30', Ցիկլեր 79', 93' – Հելգերա 50' [url=https://shamshyan.com/hy/article/10940/][b]ԱՌԱՋԻՆ ԽԱՂ` 4:2[/b][/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր