211652_close_icon
views-count5606 դիտում article-date 00:37 23-10-2014

«Բորուսիա»-ն ջախջախեց «Գալաթասարայ»-ին. Մխիթարյանը փայլուն հանդիպում անցկացրեց. տեսանյութ

Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է իր հաղթարշավը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Յուրգեն Կլոպ սաները երրորդ տուրում Ստամբուլում հյուրընկալվեցին «Գալասաթարայ»-ին և չորս անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքական թիմի դարպասը: Տվյալ խաղում իրեն փայլուն դրսևորեց դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով կազմակերպեց իր թիմի առաջին երկու գոլային գրոհները: Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը կարող էր ինքը գոլի հեղինակ դառնալ, սակայն վերջինիս հարվա]ից հետո փայլուն խաղաց մրցակցի դարպասապահ Ֆենրանդո Մուսլերան: «Բորուսիա»-ն երեք տուրից հետո 9 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը: [b]«Գալաթասարայ» - «Բորուսիա»՝0:4[/b] Գոլեր՝ Օբամեյանգ 6՛, 18՛, Ռոյս 41՛, Ռամոս 83՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր