Երևանում ինքնահրկիզվել է մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (լրացված)
                        [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում  մի քաղաքացի ինքնահրկիզվել է:
Կատարվածի մասին քաղաքացիներն ահազնագել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն,  որտեղից էլ տեղեկացրել են շտապօգնություն:  Այս պահին ժամանած բժիշկները փորձում են նրան  օգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդնանոց 
Նշված վայր են ժամանել նաև ոստիկանության  Արաբկիրի բաժնի աշխատակիցները,  ովքեր փորձում են պարզել դեպքի հանգամանքներն  ու ինքնահրկիզված  անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ինքնահրկիզված քաղաքացին տղամարդ է,  ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության  բրիգադը տեղափոխեց Այրվածքաբանական ինստիտուտ:
* * *
20:00
Քիչ առաչ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 44-ամյա  Արտեմ Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. Մարտիրոսյանը ծայրահեղ այդ քայլին դիմել է , քանի որ աղջիկն  ունի առողջական խնդիրներ և ինքը չի կարողանում հոգալ այդ խնդիրները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

