63000 դիտում
22:00 06-11-2022
Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը դիզվառելիքով կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզվել է, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկներն ու բժիշկները, վերջիններս պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։
Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների հետ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Թե ինչն է եղել կառավարական ամառանոցների հարևանությամբ տղամարդու ինքնահրկիզման պատճառը, ճշտվում է։
Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
29369 դիտում
18:19 02-04-2014
Երևանում ինքնահրկիզվել է մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (լրացված)
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)