211652_close_icon
views-count54804 դիտում article-date 12:46 16-06-2024

Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայել Գարակյանը ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Քաղաքացիները բժիշկների օգնությամբ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ում էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ բժիշկները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Խաչատրյանն ու Գոռ Գաբոյանը։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, ով նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

Տեղում պարեկներն էլ պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։

ԼՐԱՑՈՒՄ

17.06.2024
09:30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր