Բանգկոկում պայթյուն է որոտացել․ գրանցվել է 5 զոհ, 12 վիրավոր
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսային շրջանում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 5 մարդ մահացել է, ևս 12֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Պայթյունը տեղի է ունեցել խանութում։ Նախնական տվյլաների համաձայն, պատճառը գազի արտահոսքն է։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, որը փորձում են մարել դեպքի վայր ժամանած հրշեջները։