Բանգկոկում հրաձգության արդյունքում գրանցվել է 1 զոհ, 3 վիրավոր
                        Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի ցույցերի բախումների ժամանակ հրաձգության արդյունքում 1 մարդ մահացել է, ևս 3֊ը հրազենային վնասվածքներ են ստացել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Эраван» բժշկական կենտրոնը։
Բոլոր տուժածները հակակառավարական ցույցերի մասնակիցներ էին։ Անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարներ տեղեփոխող ավտոբուսների և բեռնատարների շարասյան ուղղությամբ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

