10903 դիտում
13:22 29-05-2014
Արսեն Խոջոյանը օր-օրի վատանում է, իսկ Մամիկոն Խոջոյանի թաղման օրը ասել է. «Ապի ջան, քեզանից հետո հերթը իմն է»
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նա ասաց, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասաց Հեղինե Խոջոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր