211652_close_icon
views-count16832 դիտում article-date 17:01 27-05-2015

Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին գիտակցության գալուց հետո հորը խնդրել է որդուն լավ նայել, մինչեւ ապաքինվի. ԱԺ նախկին պատգամավորը՝ կատարվածի մասին. դիտավորությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանը, խոսել է հոր հետ ու հուսադրել, որ ինքն էլ, հորեղբայրն էլ ոտքի կկանգնեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: «Ասաց` մի մտածի, Աստված մեր հետ է: Դու տղուս լավ նայի, մինչեւ առողջանամ, տուն գամ»,- ավելացրեց Հ. Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ եղբոր վիճակը շատ ծանր է, քանի որ շնչուղիներն ամբողջությամբ այրվել են: «Եղբորս վիճակն այնքան ծանր է, որ լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ, թե ինչ վիճակի է եւ ինչ հույսեր կան»,-սահմանափակվեց նա: Խոսելով կատարվածի մասին՝ նա բացառեց, որ դա դիտավորություն էր: «Մենք տեսաձայնագրություններն ունենք եւ այդտեղ ոչ մի դիտավորություն չկա: Պարզապես վթար է, փորձանք: Բայց Աստված նման փորձություններից բոլորին հեռու պահի»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբի Հակոբյանի եւ եղբոր` Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծանր է, իսկ Արթուր Գասպարյանի վիճակը՝ միջին ծանրության: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա նշել էր, որ Հակոբ Հակոբյանի որդին 25% այրվածք է ստացել, որից 20%-ը՝ շնչուղիների, իսկ եղբայրն ավելի շատ այրվածքներ է ստացել: Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ մի քանի օր կմնան հիվանդանոցում: Մինչեւ այդ էլ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել էր[/url], որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում մայիսի 26-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել էր Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխել են Երևան: Ավելի ուշ էլ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր