211652_close_icon

Հայաստանը «Մոլորակի ժամը» ակցիան նշեց բացառիկ սկզբունքայնությամբ․ ՉԻ

views-count1574 դիտում article-date 10:09 01-04-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանն այս տարի ոչ միայն մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, այլև, կարելի է ասել բացառիկ սկզբունքայնություն է ցուցաբերել, որովհետև այդ օրը Հայաստանի բնակավայրերի համարյա կեսում ընդհանրապես հոսանք չի եղել, ընդ որում՝ ժամեր շարունակ։ Եվ իզուր են մութ ուժերը պնդում, թե իբր պատճառն առատ ձյունն է եղել։ Դրանք ստոր հերյուրանքներ են։ Պարզապես, Հայաստանն աշխարհում առաջինն է գլոբալ տաքացման դեմ պայքարում։ Ավելին՝ շուտով Հայաստանը գազի օգտագործման առումով նույնպես կմասնակցի «Մոլորակի ժամը» ակցիային, ընդ որում՝ անունը կդնի «Մոլորակի տարին»։ Այնպես որ, հայերն աշխարհում էկոլոգիապես ամենագրագետն են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր