Մոսկվան դիմավորեց «Մոլորակի ժամը»
Մոսկվան միացավ «Մոլորակի ժամ» բնապահպանական ակցիային, որը կազմակերպվում է աշխարհի 120-ից ավելի պետություններում: Տեղի ժամանակով ժամը 20:30-ին 1 ժամով անջատվել է Մոսկվայի 400-ից ավելի կարևորագույն շենքերի լուսավորությունը:
ՌԴ Բնապահպանության նախարար Ռինատ Գիզատուլինի խոսքով՝ անջատվելու են նաև Կրեմլի լույսերը: