Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո կգա դաժան հաշվեհարդարների շրջանը. միջազգային մամուլի արձագանքը
Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դուրս չմնացին միջազգային մամուլի ուշադրությունից, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=620]Ermenihaber.am[/url] կայքը:
Financial Times
Նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին: Այդ հայտարությունը նախազգուշացման տպավորություն է թողնում, թե շուտով խիստ միջոցներ է ձեռնարկելու իր թշնամիների դեմ: Բացի դրանից Էրդողանը նախագահական ընտրություններին պատրաստ լինելու ազդակ է հղում:
Guardian
Նշում է, որ ՏԻՄ ընտրությունները եղան վարչապետ Էրդողանի ամբոխավարությունը չափող բարոմետր: Էրդողանի ղեկավարած կուսակցության հաղթանակից հետո սպասվում է, որ կգա դաժան հաշվեհարդարների շրջանը:
Washington Post
Նշում է, որ վարչապետ Էրդողանը նպատակադրվել է ՏԻՄ ընտրությունների միջոցով ազատվել կոռուպցիոն սկադնալից:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=620]այստեղ[/url]: