211652_close_icon
views-count1754 դիտում article-date 23:29 29-03-2014

ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմադիրներին հրթիռային համալիրներ կտրամադրի

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի անանուն աղբյուրը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է ընդլայնել Սիրիայի ընդդիմությանը տրվող ռազմական աջակցությունը: Խոսքը մասնավորապես գնում է ընդդիմադիրներին հակաօդային պաշտպանության համալիրներ տրամադրելու մասին: Մարտի 28-ին Բարաք Օբաման այցելել է Էր-Ռիադ, որտեղ թագավոր Աբդալլայի հետ բանակցություններ է վարում: Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների միջև հարաբերությունները սրվել են: Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մեղմելուն և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ԱՄՆ-ի կոպիտ դիրքորոշմանը:

Նմանատիպ նյութեր