Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է Javelin հակատանկային հրթիռային համալիրներ. Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը հասել են Ուկրաինա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՄՆ ՊԵտդեպը:
Նշվում է, որ Ուկրաինայում իմացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային հակատանկային հրթիռային համակարգեր տրամադրելու պլանը հաստատելու մտադրության մասին 2017 թվականի վերջում:
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը նախատեսում է 37 համալիրների և նրանց համար 47 մլն դոլար արժողությամբ 210 հրթիռի առաքումը Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերին հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումը և Facebook-ի էջում այս որոշման համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին: