211652_close_icon
views-count1400 դիտում article-date 22:36 29-03-2014

Իրաքում գրոհայինների հարձակումների հետևանքով գրանցվել է 16 զոհ

Իրաքում գրոհայինների հարձակումների և պայթյունների հետևանքով զոհվել է 16 մարդ։ Մահացածներից շատերը զինծառայողներ էին։ Այս մասին հայտնել են անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Մի խումբ գրոհայիններ հարձակվել են Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Էր Ռամադի նահանգի ռազմական բազայի վրա, որի արդյունքում 4 զինվոր է սպանվել։ Նույն նահանգում հարձակման է ենթարկվել հսկիչ֊անցակետ, որտեղ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 3 զինծառայող է սպանվել։ Երկրի արևելքում գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում իրաքյան բանակի և «Ալ Քաիդայի» ահաբեկիչների միջև բախումների ընթացքում 7 զինծառայող է զոհվել։ Բացի այդ, Դիյալա նահանգում ծայրահեղականների կողմից 2 խաղաղ բնակիչ է սպանվել։ ՄԱԿ֊ի տվյալների համաձայն, 2014 թ․ փետրվարին Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով 703 մարդ է զոհվել, այդ թվում՝ 564 քաղաքացի, 139 զինծառայող և ոստիկան։

Նմանատիպ նյութեր