Քենիայում գրոհայինների հարձակման հետևանքով գրանցվել է 8 զոհ
Քենիայում «Աշ Շաբաբ»֊ի զինված գրոհայինների հարձակման հետևանքով գրանցվել է ավելի քան 8 զոհ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ Կարմիր Խաչի մասնաճյուղի ղեկավար Մվանաիշա Համիսիի խոսքերի՝ զինված անձինք այս գիշեր հարձակում են գործել Մպեկետոնի քաղաքի մոտ՝ Պորոմոկո շրջանի վրա, որը գտնվում է Մոմբասի և Սոմալիի հյուսիսային սահմանի միջև ընկած ափերի մոտ։