211652_close_icon

Իրաքում ռմբակոծման հետևանքով գրանցվել է 11 զոհ

views-count1321 դիտում article-date 16:15 10-05-2014
Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում ականանետային ռմբակոծման հետևանքով գրանցվել է ավելի քան 11 զոհ, ևս 20֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով քաղաքի հիվանդանոցի տնօրինությանը։ Նշվում է, որ վերջին օրերին իրաքյան զինվորականները քաղաքի ծայրամասերի գրոհայինների ոչնչացման գործողություններ են անցկացնում։ Բացի այդ, քաղաքն ավելի քան 4 ամիս է, ինչ հակակառավարական ուժերի վերահսկողության տակ է։

Նմանատիպ նյութեր