Վենգերը պատասխանել է Սքոուլզի քննադատությանը
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզի խոսքերին: Հիշեցնենք, որ անգլիացի խաղացողը հայտարարել էր, որ «Արսենալ»-ը միլիոնավոր կիլոմետրներով հեռու է Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսից: Բացի այդ Սքոուլզը մի քանի քննադատական խոսք էր հղել նաև «զինագործների» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրի հասցեին:
« Մարդ , ով երբեք մարզչական պաշտոնում ոչ մի խաղ չի անցկացրել, կարծիք ունի: Մենք առաջատարին զիջում ենք 6 միավորով: Եթե դա միլիոնավոր կիլոմետրներ են, ապա ինչի՞ է հավասարզոր 1 միավորը: Ինչ վերաբերվում է Ջեկին` նրան միշտ խանգարում են վնասվածքները, բայց երբ նա վերադառնա խաղադաշտ և սկսի խաղալ, ապա ցույց կտա, թե որքանով է իրավացի Սքոուլզը»,-ասել է Վենգերը: