Մարկ Ցուկերբերգը պատասխանել է Դոնալդ Թրամփի՝ Facebook-ին ուղղված քննադատությանը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Facebook-ը թշնամական քաղաքականություն է որդեգրել իր նկատմամբ։
Ցուկերբերգն այդ կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Թրամփն ասում է, որ Facebook-ն իր դեմ է գործում։ Լիբերալներն ասում են, որ մենք օգնել ենք հանրապետականներին հաղթել ընտրություններում։ Երկու կողմերն էլ հիասթափված են այն գաղափարներից, որոնք նրանց դուր չեն գալիս։ Ահա թե ինչ է նշանակում ղեկավարել մի պլատֆորմ, որը բաց է բոլոր գաղափարների առաջ»։
Նշենք, որ նախօրեին Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ կասկածներ ունի այն մասին, որ Facebook-ի ղեկավարության և ամերիկյան ԶԼՄ-ների միջև կապ է գործում։