211652_close_icon

Ռոբենը պատասխանել է Վենգերի քննադատությանը

views-count2514 դիտում article-date 18:20 12-03-2014
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բավարիա» - «Արսենալ» խաղից հետո անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է մյունխենցիների կիսապաշտպան Արյեն Ռոբենին, ով խաղավերջում 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար: Խաղից հետո ֆրանսիացի մասնագետը «Բավարիա»-ի կիսապաշտպանին հմուտ սիմուլյանտ է անվանել: Ռոբենը ի պատասխան Վենգերի նշել է. «Եթե մեծագույն մարզիչ ես, ապա պարտությունը պետք է ընկալես համապատասխան ձևով: Եթե հաղթել ես` վայելիր, իսկ եթե պարտվել ես` մի փնտրիր արադարցումներ և մի կենտրոնացիր մանր դրվագների վրա: Ես չեմ պաշտպանի ինձ, բայց դուք հիանալի տեսաք, որ դրավագներից մեկում մրցավարը «Արսենալ»-ի խաղացողի բացահայտ խախտման համար պարտավոր էր 11 մետրանոց նշանակել… Վենգերի տրամաչափի մարզչից չէի սպասում նման խոսքերի »,- ընգծել է Ռոբբենը:

Նմանատիպ նյութեր