1708 դիտում
12:45 28-03-2014
Կուտակայինի մասով ՍԴ-ն կկայացնի մի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա. Արամ Մանուկյան
ՍԴ-ում կուտակայինի դեմ ներկայացված դիմումի քննարկումից հետո վստահ եմ՝ կկայացվի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ավելացրեց, սակայն, որ այդ որոշումն այսօր չի լինի: «Այսօր կսպասեն՝ միտինգային իրավիճակը մարի, որ վաղը հեշտ լինի»,-ասաց նա:
Խոսելով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի քվեարկությունից՝ ասաց, որ դա սխալ հաշվարկի արդյունք էր: Հարցին, թե ճի՞շտ էր, թե՞ սխալ այդ քվեարկությունը, ասաց. «Դրան նախորդող այնքան սխալներ են եղել, որ երեւի թե ճիշտ էր: Բայց լուրջ դիվանագիտական գործընթացը չէր բերի այսպիսի խենթ իրավիճակի: Մենք այնքան ենք խեղճացել, որ ինչ էլ անենք, մեր շահի չի, այլ ուրիշի թելադրանքն է»,-նշեց Արամ Մանուկյանը:
Մեկ այլ հարցին, որ եթե Հայաստանը լավ «դիրքերում» լիներ, դե՞մն էր ճիշտ, թե՞ կողմը, ասաց. «Խելոք ղեկավարը եւ դիվանագիտությունն այն է, որը ունենում է շատ բարեկամներ, որից այսօր Հայաստանը զրկված է: Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար տարիներ կիրառել է «եվ…եվ» սկզբունքը, որից այսօր Հայաստանը զրկված է: Դա է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանը արտաքին դիվանագիտություն չունի, այլ առաջնորդվում է թելադրանքով. կատարում է այն կողմի թելադրանքը, որը տվյալ պահին ավելի ուժեղ է»:
Միաժամանակ ավելացրեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանի ուժերը պետք է կենտրոնացվեն Հայաստանում նոր օրինական ընտրություններ եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու վրա: «Միայն այդ դեպքում կկարողանանք դիմակայել մարտահրավերներին»,- ավելացրեց Արամ Մանուկյանը:
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
12:14 28-03-2014
Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՍԴ-ն միջանկյալ որոշում կկայացնի և կուտակայինի դեմ փաստաթուղթը կվերանայվի
687 դիտում
12:59 18-05-2015
Հունիսին ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի Իրաքի զինվորականներին մարզելու վերաբերյալ
2837 դիտում
14:45 13-06-2016
Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթ վերջնական որոշում կկայացնի
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ