Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Միխայել Ցորկը:
Մխիթարյանն արդեն մի քանի ամիս մերժում է «Բորուսիայի» առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ: Հայ ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ, սակայն Մխիթարյանը Եվրոպայի առաջատար ակումբներից բազմաթիվ առաջարկներ ունի:
Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: