1295 դիտում
12:14 28-03-2014
Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՍԴ-ն միջանկյալ որոշում կկայացնի և կուտակայինի դեմ փաստաթուղթը կվերանայվի
ՍԴ-ում կուտակայինի դեմ ծավալվող դիմումի քննարկումը անկյունաքար է նաեւ Սահմանադրական դատարանի համար: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում: Մի կողմ կդնի քաղաքական փաստարկները եւ իրավական տեսանկյունից կդիտարկի հարցը: Եթե այդպես արվի, չեմ կարծում, որ լիարժեք կմերժի այն դիմումը, որը ներկայացվել է: Ամենայն հավանականությամբ միջանկյալ տարբերակով կառաջնորդվի, կտա իրավական գնահատական եւ մոտավորապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, որը տեղի ունեցավ Հայ-թուրքական փաստաթղթի քննարկման ժամանակ, ինչն էլ կբերի նրան, որ ամբողջ փաթեթը կվերանայվի»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Խոսելով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի քվեարկությունից՝ ասաց. «58 երկիր ձեռնպահ է քվեարկել, ինչը նշանակում էր, որ կողմ չեն: Այն 100 երկրներն էլ, որոնք կողմ էին քվեարկել, համոզված եմ, որ ժամանակի ընթացքում իրենց կարծիքը փոխելու են»:
Լրագրողի հարցին, թե չի՞ կարծում, որ դա դեմ է Հայաստանի եւ և-ի կամ կամ-կամ-ի քաղաքականությանը, նշեց, որ իհարկե դեմ է եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վաղուց է վայրիվերումների մեջ:
Իսկ հայկական համայնքի հետ կապված՝ ասաց, որ մտահոգություն ունեն, բայց պետք է համակերպվեն այն երկրի որոշումների հետ, որոնք ընդունել են: Միաժամանակ ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի իր առանձնահատկությունը եւ դեմ է Ղարաբաղի եւ Ղրիմի խնդիրների նույնացմանը:
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
12:45 28-03-2014
Կուտակայինի մասով ՍԴ-ն կկայացնի մի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա. Արամ Մանուկյան
687 դիտում
12:59 18-05-2015
Հունիսին ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի Իրաքի զինվորականներին մարզելու վերաբերյալ
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը