Հունիսին ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի Իրաքի զինվորականներին մարզելու վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն հայտարարել է, որ կառույցը հունիսին քննարկում է անցկացնելու, որի ժամանակ պետք է որոշի՝ կմարզի՞ Իրաքի անվտանգության ուժերին, թե՞ ոչ:
«Հույս ունենք, որ հունիսի վերջին Բրյուսելում կայանալիք պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպմանը որոշում կկայացնենք, թե որ ոլորտներում է ՆԱՏՕ-ն իր ներդրումն ունենալու կոալիցիայի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-ասել է Վերբշոուն:
Ներկա պահին ԻՊ-ի դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ միջազգային կոալիցիան (առայժմ այն միայն օդային հարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին), ինչպես նաև Իրաքի և Սիրիայի քրդերը: