211652_close_icon

Արմեն Սարգսյանը մի վերջնական հանդիպում կունենա մեր կուսակցության նախագահի հետ, հետո որոշում կկայացնի. Էդուարդ Շարմազանով

views-count5114 դիտում article-date 22:01 01-02-2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել եւ դեռ հստակ ժամկետ չկա, թե երբ կհանդիպի գործող նախագահի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ա. Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել, երբ կլինեն բոլոր հանդիպումները, մի վերջնական հանդիպում էլ կլինի մեր կուսակցության նախագահի հետ, դրանից հետո նոր որոշում կկայացնի: Շատ կարեւոր է, որ մեր կողմից առաջադրված թեկնածուն հանդիպի բոլոր այն շրջանակների հետ, ում հետ որ անհրաժեշտություն տեսնում էր»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր