Տիմոշենկոն խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Յացենյուկին չփոխել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն խոստացել է, որ նախագահական ընտություններում հաղթանակ տանելուց հետո Արսենիյ Յացենյուկին թողնել երկրի վարչապետի պաշտոնում, հաղորդում է РИА «Новости»-ին:
Համապատասխան հայտարարությունն նա արել է Կիևում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ հաղթանակի դեպքում, ավելի ճիշտ իմ հաղթանակից հետո, ես կարծում եմ, որ Արսենիյ Յացենյուկը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»,-ասել է նա:
Ինչպես նաև նա նշել է, որ ինքն հիմա ոչ մի հրաման չի տալիս ոչ նախագահ Ալեքսանդր Տուրչինովին, ոչ էլ վարչապետ Արսենիյ Յացենյուկին: