Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Խարկովի 5-րդ քաղաքային հիվանդանոցից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ մասնակցելու է Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններին:
«Այժմ ես մեկնում եմ Մայդան: Առաջադրելու եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»,-ասել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահական լիազորությունները չարաշահելու հետ կապված որոշում է ընդունել նախագահական նոր ընտրություններ անցկացնելու մասին:
Ընտրությունները նախանշված են մայիսի 25-ին: