211652_close_icon
views-count2223 դիտում article-date 18:16 27-03-2014

«Բարսելոնա»-ի խնդիրը Նեյմարն է. Կրոյֆ

«Բարսելոնա»-ի լեգենդ Յոհան Կրոյֆը կարծում է, որ «Բարսելոնա»-ի գլխավոր խնդիրը Նեյմարն է, ում տրանսֆերի համար ակումբը ռեկորդային գումար վճարեց նախորդ մրցաշրջանում: « «Բարսելոնա»-ի խնդիրը Նեյմարն է: Նա հիանալի խաղացող է, սակայն 21-ամյա խաղացողին չի կարելի վճարել այդքան մեծ գումարներ: 21 տարեկանում «Աստված» չեն լինում: Բացի այդ «Բարսելոնա»-ն արդեն 6 մեծագույն խաղացող ունի, և 21-ամյա տղան չի կարող առանցքային անհատականություն լինել: Ֆուտբոլում նման բան հնարավոր չէ: 26 տարեկանում` այո, բայց 21-ում` ոչ»,-ասել է Կրոյֆը:

Նմանատիպ նյութեր