Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը այժմ Նեյմարն է, որը գերազանցել է Մեսիին, Ռոնալդուն 7-րդն է
Մարզական հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) ներկայացրել է աշխարհի 100 ամենաթանկ խաղացողների թոփ-վարկանիշը:
Ներկա պահին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ է համարվում «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը (246,8 մլն եվրո), որը գերազանցել է իր թիմակից` արգենտինացի Լիոնել Մեսիին (170,5 մլն): Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան (155,3 մլն):
[b]Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները.
[/b]
1 Նեյմար («Բարսելոնա») - 246,8 մլն եվրո
2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 170,5
3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») - 155,3
4. Անտուան Գրիզման («Ատլետիկո») - 150,4
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») - 145,2
6. Հարի Քեյն («Տոտենհեմ») - 139,2
7. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 126,5
8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») - 113,8
9. Դելե Ալի («Տոտենհեմ») - 110,5
10. Էդեն Ազար («Չելսի») - 101,5