211652_close_icon
views-count1366 դիտում article-date 21:37 11-11-2015

Դունգա. Նեյմարն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է: Նշենք, որ Իսպանիայի այս առաջնության 10 խաղում Նեյմարը 11 գոլ է խփել: «Եթե տեսնենք վիճակագրությունը, ապա կհամոզվենք, որ Նեյմարը այժմ լավագույնն է: Մեսին վնասվածք ունի, Ռոնալդուից սպասում են, որ նա կկրկնի նախորդ մրցաշրջանի ցուցանիշները: Իսկ Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո խիստ աճել է: Նա արեց այն ամենը, ինչ նրանից սպասում էին Մեսիի վնասվածքից հետո: Նա գերազանց մարզավիճակում է», ասել է Դունգան:

Նմանատիպ նյութեր