Ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել
                        Այսօր` մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արամ Հարությունյանը Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընկած ճանապարհահատվածի ոլորանապտույտ հատվածում իր կողմից վարած Mercedes մակնիշի 35 TU 961 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


