211652_close_icon
views-count4723 դիտում article-date 09:54 17-02-2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 21-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Mercedes»-ով  բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ օպերատիվ են գործել փրկարարաներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջժփրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Վլադիմիր Կրմենյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Խաչատուր Միրզաջանյանը, Սպարտակ Պողոսյանը և Արտակ Խալաթյանը։

Փրկարարները նախ հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը, ապա պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան ու տեղափոխել երթևեկելի գոտի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր