Բալոտելլին պետք է լսի Զեդորֆին. Պրանդելլի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին կարծում է, որ Մարիո Բալոտելլիին հարկ է լսել «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆին:
«Բալոտելլին Իտալիայի հավաքականի համար կարևոր խաղացող է համարվում, ինչպես և հավաքականի մյուս խաղացողները: Բալոտելլին աշխարհի առաջնությանը պետք է ներկայանա իր ամբողջ «սպառազինությամբ»: Նա պետք է լսի Զեդորֆին և իր ուշադրությունը սևեռի դեպի խաղադաշտ: Երբ խաղացողը վերահսկում է իրեն, ապա դա շատ լավ է գնահատվում: Մարիոն ներկայումս գտնվում է ապահով ձեռքրում, քանի որ Զեդորֆը գիտի, թե ինչպես է պետք վարվել մեծագույն չեմպիոնների հետ, ինչպիսին եղել է հենց ինքը»,-ասել է Պրանդելլին: