211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:32 20-06-2014

Իսպանիայի հավաքականը կրկին կդառնա աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը. Պրանդելլի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին մեկնաբանել է 2014 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի անհաջող ելույթները: Իտալացի մասնագետը վստահ է, որ համաշխարհային ֆուտբոլում Իսպանիայի հավաքականի հաջող ելույթների ժամանակաշրջանը չի ավարտվել: « Այդ առթիվ շատ չեմ ցանկանում խոսել, սակայն համոզված եմ, որ երկու ամիս անց Իսպանիայի հավաքականը կրկին կդառնա աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Հավանաբար, նրաք բավականին թանկ գին վճարեցին ակումբային դժվարին մրցաշրջանի և Չեմպիոնների լիգայի սթրեսային եզրափակչի համար»,-ասել է Պրանդելլին:

Նմանատիպ նյութեր