Իտալիան խնդիրներ կստեղծի աշխարհի առաջնության ֆավորիտների համար. Պրանդելլի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին պոստովանել , որ իր թիմը 2014 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտների շարքին չի դասվում:
« Մենք ուժեղագուն թիմերի շարքին չենք դասվում, սակայն կարող ենք հաղթել բոլոր ֆավորիտներին: Ես ուրախ կլինեմ, եթե թիմը հաղթահարի խմբային փուլի արգելքը: Իմաստ չունի ճնշում գործադրել երիտասարդ թիմի վրա: Ավելի լավ է իրատեսական խնդիրներ դնենք մեր առջև: Աշխարհի առաջնության ֆավորիտներ հանդիդանում են` Բրազիլիայի, Իսպանիայի, Արգենտինայի և Գերմանիայի հավաքականները: Այդուհանդերձ մենք կարող ենք խնդիրեր ստեղծել նրանցից յուրաքանչյուրի համար»,- ասել է Չեզարե Պրանդելլին: