Վրաստանը թմրանյութերի փոխադրման տարանցիկ միջանցք է. ԱՄՆ Պետդեպի-ի զեկույց
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2014 թվականի թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարության տարեկան զեկույցը (INCSR):
Զեկույցում նշվում է, որ Վրաստանը հանդիսանում է թմրանյութերն այլ երկրներ տեղափոխելու տարանցիկ գոտի: Նշվում է նաև, որ Վրաստանի իշխանությունները չեն կարողանում վերահսկել ԱԲխազիայի և Հարավային Օսիայի տարածքները այդ առումով:
«Վրաստանում նաև ներքին թմրաբիզնեսի խնդիր է առկա: Մեծ պահանջարկ ունի տեղի արտադրության «Ամֆետամին» դեղամիջոցը՝ հայտնի՝ որպես «Ջեֆ» և «Վինտ, ինչպես նաև «Դեզոմորֆին» դեղամիջոցը՝ հայտնի՝ որպես «Կոկորդիլոս»»: