211652_close_icon
views-count1327 դիտում article-date 13:02 28-02-2014

Ադրբեջանի ողջ պետական համակարգը խրված է կոռուպցիայի մեջ. ԱՄՆ Պետդեպի զեկույց

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը: Ինչպես և միշտ, Ադրբեջանը դարձել է ԱՄՆ Պետդեպի քննադատության թիրախներից մեկը: Զեկույցում քննադատության են ենթարկվել 2013 թվականիհոկտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Պետդը, վկայակոչելով ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականը, այդ ընտրությունները բնութագրում է որպես ԵԱՀԿ որոշ չափանիների չհամապատասխանող: Զեկույցում հատկապես նշվում է, որ Ադրբեջանում գործում են 50-ից ավելի քաղաքակ կուսակցություններ, սակայն Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը երկրի քաղաքական համակարգում: Զեկույցում նշված է, որ շարունակվում է խոսքի ճնշումը, հանրահավաքների սահմանափակումը կամ ընդհանրապես արգելումը, իրավապաշտպաններին, քաղաքական ակտիվիստներին հետապնդելը, վախեցնելը և բանտ ուղարկելը, ինչպես նաև ընդդիմության հանրահավաքների թույլտվությունը միայն անհարմար վայրերում, ընտրություններում նախընտրական քարոզարշավներ անցկացնելու ոչ հավասար հնարավորությունների բաշխումը: Բացի այդ, զեկույցում մատնանշվում է ադրբեջանական բանակում սպանությունների և ինքնասպանությունների՝ օր-օրի աճող դեպքերը, զինծառայողների նկատմամբ սպաների ոչ մարդկային վերաբերմունքը, դաժան պատիժները, անկարգությունները և դասալքությունը: Նշվում է, որ միայն 2013 թվականին ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում 69 զինվոր է մահացել: Զեկույցում խստորեն դատապարտվում է նաև այն հանգամանքը, որ չնայած ASAN հակակոռուպցիոն համակարգի ստեղծմանը, Ադրբեջանի ողջ պետական ծառայության համակարգը խրված է կոռուպցիայի մեջ:

Նմանատիպ նյութեր