slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Lexus, Mitsubishi, Opel և Mercedes ավտոմեքենաները. վարորդներից մեկը տնօրեն է, մեկը՝ ուսուցիչ. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Lexus, Mitsubishi, Opel և Mercedes ավտոմեքենաները. վարորդներից մեկը տնօրեն է, մեկը՝ ուսուցիչ. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18448 դիտում article-date 22:24 28-12-2020
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտան Դեմիրճյան փողոցին միացնող կամրջի վրա բախվել են Վանաձորի բնակիչներ, 36-ամյա Վահրամ Իլբեկյանի վարած Lexus մակնիշի, 28-ամյա Սերգեյ Պոտրոսյանի վարած Mitsubishi մակնիշի, 56-ամյա Ավագ Քարհանյանի վարած Opel մակնիշի և 49-ամյա Արայիկ Մելիքսեթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի ուղևոր, 13-ամյա Գ. Մ.-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Իլբեկյանն աշխատում է «Իլքոմ» ՓԲԸ-ում՝ տեխնիկական տնօրեն, Mitsubishi-ի վարորդ Ս. Պետրոսյանը՝ Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ուսուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Գ. Մ.-ն՝ Mercedes -ի վարորդի տղան է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր