211652_close_icon
views-count3191 դիտում article-date 01:54 24-03-2014

Թրիլլեր` Մադրիդում. Մեսսին կրկին հերոսացավ «Էլ Կլասիկոյում». տեսանյութ

Իսպանիայի 29-րդ տուրում կայացավ այդքան սպասված «Էլ Կլասիկոն», որի շրջանակում միմյանց բախվեցին չեմպիոնության համար պայքար մղող «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց կատալոնյան ակումբի 4:3 հաշվով հաղթանակով: Խաղի գլխավոր հերոսը դարձավ Լիոնել Մեսսին, ով երեք անգամ գրավեց մադրիդյան ակումբի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին: [url=https://shamshyan.com/hy/article/1403240136058/]Բացի այդ արգենտինացին դարձավ երկու ռեկորդի հեղինակ[/url]: 29 տուրից հետո մրցաշարային աղյուսակում կրկին երկիշխանություն հաստատվեց: Առաջին և երկրորդ տեղերը 70-ական միավորով զբաղեցնում են «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը, իսկ ահա լավագույն եռյակը 69 միավորով եզրափակում է «Բարսելոնա»-ն: «Ռեալ» - «Բարսելոնա»`3:4 Գոլեր` Բենզեմա 20', 24', Ռոնալդու 55’ (11մ) – Ինյեստա 7’, Մեսսի 42’, 65’ (11մ) , 84’ (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր