211652_close_icon
views-count4682 դիտում article-date 15:05 15-12-2015

Ուզում էր սպորտում հերոսանալ, բայց կյանքով հերոսացավ. հակառակորդի գնդակից զոհված Կարենը երազում էր համաշխարհային չեմպիոն դառնալ

Հակառակորդի գնդակից զոհված Կարեն Գրիգորյանը երազում էր ծառայությունից հետո շարունակել իր կարիերան սպորտի բնագավառում՝ համաշխարհային չեմպիոն դառնալ եւ ամբողջ աշխարհի առաջ վեր բարձրացներ Հայաստանի դրոշը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Կարենի հարազատները եւ ավելացրին, որ նա քիք-բոքսինգի Հայաստանի բազմակի չեմպիոն էր, այնինչ՝ այսօր նրա հուղարկավորությունն էր: Երեկ էլ նրա հոգեհանգստին ներկա են եղել Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ: Անգամ Կարենի ընտանիքը Ղազախստանում է իմացել կատարվածի մասին եւ վերադարձել: Կարենը մեկ եղբայր եւ մեկ քույր ունի: «Կյանքը դաժան է ու, ափսոս, որ ոչինչ չենք կարող փոխել: Ուզում էր սպորտում հերոսանալ, բայց կյանքով հերոսացավ: Բոլորիս համար է շատ ծանր ու անդառնալի Կարենի կորուսստը»,- ավելացրեցին հարազատները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել Կարեն Գրիգորյանը: Նա Մասիսի քաղաքից էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա համաքաղաքացիները: Կարենը հունվարին տանը պետք է լիներ:

Նմանատիպ նյութեր