11685 դիտում
23:38 23-03-2014
Դժբախտ պատահար Երևանում. վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել
Այսօր՝ մարտի 23-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 TS 390 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելու ընթացքում Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց հանկարծամահ է եղել:
Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն որտեղից էլ ահազանգել են ոստիկանության Մալաթիա Սեբաստիաի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիաի քննչական բաժնի քննիչ Սամվել Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+